copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:05 29-08-2023

14 ուժերից միայն 2-ի կարգախոսում սխալ չկա

Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը արդեն 7 օր է, ինչ մեկնարկել է։ Քաղաքական թիմերը ներկայացրել են իրենց կարգախոսները։

Oragir.news-ն ուսումնասիրել է քաղաքական թիմերի կարգախոսները և փորձել գտնել դրանց լեզվական, ոճական և իմաստային սխալները։

«Հանրային ձայն» կուսակցություն

Սխալ՝
«Հանրային ձայնը՝ քո ձայնն է»

Ճիշտ՝
«Հանրության ձայնը՝ քո ձայնն է»


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Սխալ՝
«Ասե՛ք, կանե՛նք»

Ճիշտ՝
«Ասացե՛ք, կանե՛նք»

«Հաղթանակ» կուսակցություն

Սխալ՝
«Մարդամոտ քաղաք»

Ճիշտ՝
«Մարդասեր կամ մարդկային քաղաք» (Քաղաքին տվել է անձնավորում, բայց անձնավորումը բնավորություն է ձևավորում-խմբ․)

Քաղաքական ուժերի կարգախոսներից միայն երկուսում լեզվական, ոճական և իմաստային սխալներ չկային.

«Մայր Հայաստան» դաշինք՝ «Միացի՛ր, որ փոխենք» և «Արդար Հայաստան» կուսակցություն՝ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու՛ ենք»։

Ամենից շատ դիտված