copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 21:53 17-08-2022

««Շերիֆի» արգելքը հաղթահարելը մեր ուժերից վեր չէ». Եղիշե Մելիքյան

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալելու է «Շերիֆին»։

Հանդիպման նախօրեին կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։

Խոսելով դիմակայության մասին՝ մարզիչն ասել է.

««Փյունիկը» պատրաստ է պայքարելու։ Մեր ֆուտբոլիստները շատ համեստ են. ես գիտեմ իրենց վստահությունը և իրենց կողքին եմ։ «Շերիֆի» արգելքը հաղթահարելն իրական է և մեր ուժերից վեր չէ։ Ցանկանում ենք շարունակել հաղթել։

Վերլուծել ենք մրցակցին, կփորձենք «փակել» նրանց։ Պետք է ճիշտ մոտենանք խաղին։ «Շերիֆը» «Կլուժի» նման թիմ է՝ լուրջ մրցակից. հասկանում ենք, որ պետք է չարչարվենք։ Մենք ունենք թիմային ոգի և ցույց ենք տալու մեր առավելագույնը»։

Մասնագետը նաև խնդրանքով դիմել է երկրպագուներին.

«Խնդրում եմ, մի եկեք մարզադաշտ մեզ խանգարելու համար։ Միայն աշխատակիցներով, 5, 10, 15 հազար հոգու վերահսկել հնարավոր չէ։ Խնդրում եմ ծնողներին ուշադիր լինել իրենց երեխաների նկատմամբ։ Մենք Ձեզ հետ ենք, ուզում ենք դուք էլ մեզ հետ լինեք»,- հավելել է Մելիքյանը։

Դավիդ Յուրչենկոյի և Եղիշե Մելիքյանի ասուլիսի տեսանյութը.

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել