copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 29-08-2023

Սեպտեմբերի 1-ն առանց դասագրքերի․ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների գրքերը դեռ չեն տպագրվել

Թեև երեք օրից սկսվելու է նոր ուսումնական տարին, սակայն հանրակրթական դպրոցների մի շարք դասարաններում առնվազն 2 շաբաթ դպրոցականները դասագրքեր չեն ստանալու։ Խոսքը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների մասին է։ Oragir.News-ի տեղեկություններով, բանն այն է, որ այս դասարաններում ծրագրային փոփոխություններ են եղել, սակայն նոր դասագրքերը տպագրել դեռ չեն հացրել։

Ավելին, կան դպրոցներ, որտեղ որոշ դասարանների դասագրքեր ծնողներին առաջարկվել է գնել։ Խոսքը մասնավորապես, 2-րդ և 9-րդ դասարանցիների ռուսերեն դասագրքերի մասին է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների ՝ ծնողներին առաջարկել են դասագրքեր ձեռք բերել, քանի որ նոր դասագրքեր չկան, իսկ հները այլևս մաշված են։