copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 29-08-2023

Հայկ Մարությանը աշխատանքի պատասխանատվությամբ չի փայլել. ինչո՞ւ է նոր աղբավայրի մրցույթը ձախողվել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Հայկ Մարությանը, որ երեւանցիներին առաջարկում է շարունակել կիսատ թողած աշխատանքը, իր պաշտոնավարման ժամանակ աշխատանքի պատասխանատվությամբ չի փայլել:

«Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել, որ նա ամենաշատ արձակուրդ վերցրած քաղաքապետերից է եղել: Եւ հիմա երեւան են գալիս տարբեր տեղեկություններ, թե ինչպես է նրա գործողությունների հետեւանքով տուժել մայրաքաղաք Երեւանը: Տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ նոր աղբավայրի կառուցման մրցույթի գնահատումը ձախողել է Հայկ Մարությանը, քանի որ ոչ մի մասնակից Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չի ցանկացել, իսկ իր սրտի ուզած մասնակցին էլ ինքը՝ Մարությանը, չի կարողացել անցկացնել։

Ավելին՝ հանձնարարել է իր խորհրդական Արթուր Սարգսյանին չգնահատել մրցույթի մասնակիցների հայտերը, մինչեւ ժամկետները անցնեն, եւ մրցույթը ձախողվի։ Իսկ ո՞վ էր Արթուր Սարգսյանը, որ կատարել է Մարությանի տարակուսելի հանձնարարականը:

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ նրան քաղաքապետարանում աշխատանքի է բերել քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, ում ընկերուհին Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերուհին է, ինչպես նաեւ Իվա Մարությանի հիմնադրամի տնօրենը։ Ինչո՞ւ է ձախողվել նոր աղբավայրի կառուցման մրցույթը: «Ժողովուրդ» օրաթերթը դարձյալ փորձեց Հայկ Մարությանից մեկնաբանություն ստանալ, սակայն չհաջողվեց: Նա ինչպես քաղաքապետարանում էր անհասանելի լրագրողների համար, այնպես էլ հիմա է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում

Ձեզ գուցե հետաքրքրի