Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 22:37 20-05-2023

Օդի աղտոտված լինելու մասին պետական կառույցները չեն ահազանգում, և մարդիկ վտանգի մասին իմանում են ԶԼՄ-ներից

Աղբավայրի խնդիրը լուրջ խնդիր է ՀՀ համար և դա նոր խնդիր չէ, տարիներ շարունակ բնապահպանները բարձրաձայնել են թափոնների վերամշակման և աղբավայրի խնդիրները։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ խոսելով Սովետաշենի աղբանոցի հրդեհի հետևանքով առաջացրած բնապահպանական խնդիրներից և դրանց կանխարգելումից։

Բնապահպանը նշեց, որ տարիներ շարունակ միլիոններ են ծախսվել միջազգային կազմակերպությունների կողմից՝ այդ խնդիրը լուծելու ռազմավարություններ ստեղծելու համար, որոնք առանձնապես արդյունք չեն տվել։ «Ռազմավարությունները ինչպես ստեղծվել են, այնպես էլ մնացել են թղթի վրա»,- նշեց Ադամյանը։

«Մեր աղբավայրերը բաց են, մենք չունենք աղբի վերամշակման գործարաններ, իսկ այն, ինչ-որ մենք երեկ տեսանք, դա մեր պետության վերաբերմունքն է շրջակա միջավայրի նկատմամբ։ Բազմաթիվ անգամներ են նման հրդեհներ եղել, այս հրդեհը բացառություն չի, բազմաթիվ անգամներ են նման խնդիրներ եղել, նույնիսկ բնակչության են այդ մասին զգուշացրել, ամեն տեղ նման դեպքեր լինում են, բայց խնդիրը նրանում է, որ երբ աղբը վառվում է բազմաթիվ նյութեր են արտանետվում օդ, մթնոլորտ, որոնք վնաս են տալիս մարդու առողջությանը։

Մասնավորապես, շնչառական օրգաններին, խնդիրներն առաջանում են հիմնականում շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, իսկ ովքեր որ չունեն, կարող են ունենալ»,- ասաց բնապահպանը։

Խոսելով երեկ տեղի ունեցած հրդեհից՝ բնապահպանն ասաց, որ բավականին լուրջ հրդեհ է եղել, կառույցները լուրջ միջոցներ են ձեռնարկել, բայց հանրությանը ոչինչ չի ասվել, հանրությունը տեղեկացված չի եղել։

«Հանրությունը անընդհատ զանգել է լրատվամիջոցներին, բնապահպաններին՝ փորձելով ճշտել, թե ինչ վիճակ է, հոտ է, մառախուղ է, անդուր վիճակ է։ Քանի որ անգործության են մատնված Առողջապահության նախարարությունը և Արտակարգ իրավիճակները և տարածքային կառավարումը և, իհարկե, Շրջակա միջավայրի նախարարությունը այս հարցերում, ուրեմն ստիպված են մարդիկ իրենք մտածել, թե ինչ պետք է անեն նման իրավիճակներում»,- նշեց Ադամյանը և հավելեց, որ սա նշանակում է, որ պետությունը դեպի հասարակություն ցուցաբերում է բացարձակ անտարբերություն։

Խոսելով նման իրավիճակներում մարդկանց պաշտպանվածությունից՝ Ադամյանն ասաց, որ մարդիկ պետք է հատուկ դիմակներ ունենան։ «Հատուկ դիմակներ են վաճառվում դեղատներում, որանք չեն թողում աղտոտված օդը ներթափանցի շնչառական օրգաններ։ Այդ ամենի հետ միասին տունը պետք է մաքրվի թաց շորերով»,- ասաց Ադամյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան