Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:34 24-11-2024

Անասնաֆերմայի տերերի դեմ ոչինչ անել չեն կարող, իսկ աղտոտված գետը պատուհաս է դարձել բնակիչների գլխին․ ահազանգ

Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Հարություն Կարապետյանը 6 տարի է՝ ահազանգում է իրենց գյուղով հոսող գետակի հակասանիտարական վիճակի մասին։ Տարիներ շարունակ նա բազմաթիվ դիմումներ է ուղղել ինչպես իրենց համայնքապետին, այնպես էլ մարզպետներին, սակայն դիմումներն անպատասխան են մնաղել։

Բնակիչը շեշտում է, որ գյուղի այդ հատվածով է անցնում նաև մայրաքաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը, և ոչ մեկը ապահովագրված չէ, որ գետի կեղտաջրերը չեն խառնվում խմելու ջրին։

Տարիներ շարունակ տևածպայքարից հետո համայնքապետ Քաջիկ Ասատրյանն իրեն պատասխանել է, որ գարշահոտության պատճառը Գեղաշեն համայնքի անասնաֆերմաներն են։ Համայնքի ղեկավարի համոզմամբ՝ որևէ մեկը, այդ թվում և ինքը, ի զորու չէ այդ փաստի դեմ պայքարել, քանի որ այդ ֆերմաների սեփականատերը հանրապետության մասշտաբով հզորներից մեկն է, որի անունը չի կոնկրետացվում։ Գյուղացիները մի քանի անուններ են շրջանառում։

Ահազանգից 6 տարի անց էլ խնդիրը շարունակում է չլուծված մնալ․ Գեղաշենի անասնաֆերմայի կեղտաջրերը լցվում են գետը, դրան գումարվում է նաև կենցաղային աղբը, որը գետն են լցնում բնակիչները։

Հարություն Կարապետյանն ասում է, որ գետի ջրերը փոքր-ինչ զուլալվում են ամռան ամիսներին, երբ անասուններին սարերն են տանում, իսկ տարվա մնացած ժամանակներում գետը լուրջ պատուհաս է բնակիչների համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել