copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:41 17-09-2024

Որ իմանում են, նույնիսկ չեն արձագանքում․ զոհվածի ընտանիքին այդպես էլ տան վկայական չեն տվել

Օragir.News-ի ընթերցողներից Երևան քաղաքի բնակչուհի Արմինե Հակոբյանն ամիսներ առաջ ահազանգել էր, որ իրեն տան վկայական ստանալու հարցով մեկ տարուց ավելի է՝ Շենգավիթի կադաստրից ուղարկում են Երևանի քաղաքապետարան։ Իսկ համայքապետարանի, կադաստրի, անձնագարայինների և այլ պետական կառույցների աշխատակիցները անլուրջ, գռեհիկ պահվածքով են պատասխանում իրենց դիմած տարեց, որդեկորույս մորը։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Արմինե Հակոբյանը կրկին մեզ հայտնեց, որ տան վկայական ստանալու հարցը դեռ չի լուծվել։

«Վերջին տվյալներով էլ՝ երեկ զանգել եմ Քաղաքապետարանի ներքին համարով, բայց պատասխան չեմ ստացել։ Շենգավիթի կադաստրից ուղարկում են Քաղաքապետարան։ Ամեն զանգը գումար է տանում։ Այնքան եմ զանգահարում, որ հաշիվս զրոյանում է, ու չեն պատասխանում։ Մեկ համարով հազիվ պատախանում են ուրիշ համար են տալիս։ Երբ նշում եմ, որ զոհվածի ընտանիք է, նույնիսկ չեն արձագանքում։ Իմ տարած թղթերի հետ էլ չեն ծանոթանում, օդի մեջ խոսում են միայն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արմինե Հակոբյանը 244 անգամ զանգահարել էր քաղաքապետարանի կոնկրետ բաժին, սակայն իր զանգերը այդպես էլ անպատասխան էին մնացել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող