Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:32 08-02-2023

Պրոֆեսիոնալիզմից անդին․ Փաշինյանը սպորտային կառավարումը իջեցրել է խոստումների մակարդակի

Նիկոլ Փաշինյանը ամպագորգոռ հայտարարություններով խցկվում է նաև սպորտի մեջ։

Նախ եղավ ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու անհեթեթ նպատակը։ Թվում էր՝ կառավարության ղեկավարը պարզապես իր ցանկությունն է ներկայացրել, սակայն վերստին «ամրագրվեց» նպատակը՝ տեղավորելով այն մինչև 2050 թվականի անհասկանալի շրջանակի մեջ։ Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը խոսում ֆուտբոլի հավաքականի մասին և ինչո՞ւ է նշում ժամկետ, անհասկանալի է և անտրամաբանական։

Ինչևէ, թվում էր՝ Փաշինյանը այդ դեպքից հետո այլևս երբեք սպորտից չէր խոսելու, սակայն նա ևս մեկ անգամ գերազանցեց իրեն։

Նիկոլ Փաշինյանի հերթական փայլուն միտքը առնչվում է ըմբիշ Արթուր Ալեքսանյանին․

«Մենք Գյումրիում կառուցում ենք հավանաբար հանրապետական նշանակության մի մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որը կկարողանա հյուրընկալել միջազգային միջոցառումներ։ Բայց մարզադպրոցները միայն գործի կեսն են, դրա համար մենք այս տարվանից սկսել ենք մարզիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որով բյուջեից հավելավճար կտրամադրվի իրենց։ Օլիմպիական չեմպիոն դարձած բոլոր մարզիկների անունով կհիմնվի մարզադպրոց։ Ես Արթուր Ալեքսանյանին անձամբ խոստացել եմ՝ եթե մեկ անգամ էլ դառնա աշխարհի չեմպիոն, Շիրակի կամ այլ մարզում կլինի նրա անունը կրող եւս մեկ մարզադպրոց»,- ասաց Փաշինյանը։

Արթուր Ալեքսանյանն աշխարհի քառակի չեմպիոն է։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ի նկատի է ունեցել Արթուրի ևս մեկ Օլիմպիական չեմպիոնությունը, սակայն չիմացությունը հանգեցրել է այսպիսի մտքի արտահայտման։

Ինչևէ, գլխավոր աբսուրդն այն է, որ ՀՀ վարչապետը մարզիկին խոստանում է կառուցել մարզադպրոց․․․ Արթուր Ալեքսանյանի առաջին՝ դեռևս կառուցման փուլում գտնվող մարզադպրոցի գաղափարը եղել է ԿԳՄՍ-ի և ՀԱՕԿ-ի համատեղ ծրագիրը։ Տարօրինակ է, որ կառավարության ղեկավարը առանց սպորտային գերատեսչությունների հետ քննարկումների, նպատակահարմարությունների համադրման անում է այսպիսի պոպուլիստական հայտարարություններ։ Սպորտը այսպես են քաղաքականացնում․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի