copy image url
Ներքին 48 րոպե առաջ - 22:37 03-08-2026

Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. Հետք

Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։

Այս մասին գրում է «Հետքը»:

Հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, ես ներկայացա զինկոմիսարիատ։ Բոլոր անհրաժեշտ թղթերը հանձնելուց հետո դուրս եկա զինկոմիսարիատի շենքից և սպասեցի մեկնելուն։ Երեք ժամ սպասելուց հետո վերջապես դուրս եկավ զինկոմիսարիատի ղեկավարն ու ասաց, որ սխալվել են՝ երեք մարդու ավել են ծանուցագիր տվել։

Այս «անսպասելի» խոստովանությունը հանգեցրեց տևական բանակցությունների։ Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո զինկոմիսարիատի ղեկավարին հաջողվեց երեք հոգու համոզել և տուն ուղարկել։ Մնացածներս շարժվեցինք դեպի զորամասերից մեկը՝ զենք ու հանդերձանք ստանալու և ըստ ստորաբաժանումների բաշխվելու։

Թե որքան անարդյունավետ էր տեղի ունենում հաստիքների բաշխումը՝ դժվար է նկարագրել բառերով։ Պատկերացրեք, պետությունը ծախսում է մեծ գումարներ ժամկետային զինվորին կես տարի ուսումնական զորամասում զինվորական մասնագիտություն սովորեցնելու համար։ Հետո այդ զինվորը ևս 1.5 տարի հմտանում է իր մասնագիտության մեջ։ Ծառայությունն ավարտելուց 3-4 տարի անց նա գալիս է վարժական հավաքի՝ ակնկալելով, որ կվերհիշի ստացած գիտելիքները։ Սակայն զորամասում որոշում են նրան նշանակել մի հաստիքի, որին ընդհանրապես ծանոթ չէ:

Այս մոտեցումը ցույց է տալիս, որ վարժական հավաքների իրական նպատակը ոչ թե մասնագիտորեն պատրաստ և մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսի ստեղծումն է, այլ պարզապես անհրաժեշտ մարդկային քանակի ապահովումը, որպեսզի նրանք իրականացնեն մարտական հերթապահություն։ Այս իրավիճակում, ինքներդ դատեք, թե որքանով էր արդարացված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատումը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի