Հունաստանի գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլոսին»։
Տանտերերը հաղթանակ տոնեցին՝ 3-2 հաշվով։ Դուբլ ձևակերպեց թիմի նորեկ, մեքսիկացի հարձակվող Գոնսալեսը, ևս մեկ գոլ, Գոնսալեսի փոխանցումից, իր ակտիվում գրանցեց մեկ այլ նորեկ Պուերտան։ Հյուրերը խաղավերջում կարողացան երկու գնդակ հետ բերել։
Այս ամռանը հունական ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Armsport