Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:48 27-12-2022

Շինթույլտվության ժամկետը կեղծել են, ես չեմ ստորագրել․ քաղաքապետի պատասխանը՝ տարվա վերջին հարցին

Երևանի ավագանին այսօր հերթական նիստն էր գումարել, որի ավարտին Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նշեց, որ Տիգրան Մեծի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, ժամանակին խոսվել է, որ կրպակաշարեր են վարձակալության տրվել․ «Այդ մասին բարձրաձայնեցինք, պարզվեց, որ աճուրդային կարգով քաղաքապետարանն էր տարածքը տրամադրել, կար պայմանագիր, որտեղ գրված էր, որ վարձակալված տարածքում պիտի վաճառեն հուշանվերներ, տարածքը պիտի բարեկարգեն, մեծ գումարների ներդրում անեն քաղաքում։ Վստահ եմ, գումարի ներդրումը չի եղել, տարածքի բարեկարգումը՝ սալիկ են շարել, դա է, հուշանվերներ չի վաճառվում, ինչ ասես վաճառվում է»։

Պատասխանելով հարցին, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Երբ ես նոր քաղաքապետ էի, բերել էին, ուզում էին ստորագրեի, ժամկետը երարաձգեի։ Եղել է մրցույթ, շատ լավ է, որ մրցույթն ամբողջությամբ նկարահանվել է, եղել է 5 մասնակից։ Չգիտեմ որ պահին ավեացել է ինչ-որ անհասկանալի այլ ներդրումներ, և որոշում է կայացվել, որ հաղթող է ճանաչվում ամենաքիչ ներդրում կատարածը․ սա առաջին դրվագը։ Երկրորդը՝ շինթույլտվության ժամկետը կեղծել են, դիմել են քաղաքապետարան, որ ավարտական ակտ ստանան։ Այդ երկու գործն իրար հետ հիմա քննության փուլում է»։

Քաղաքապետը հավելեց, որ ուզում են քաղաքից կրպակաշարերը հանեն ամբողջությամբ։ Խոսքի վերջում շեշտեց, որ տարվա վերջին հարցը սա էր ու ավարտեց նիստը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել