Ներքին 4 տարի առաջ - 15:05 05-07-2022

Չեմ կարող կեղծել ինձ և շնորհավորել Սահմանադրության օրվա կապակցությամբ․ Մելիքյան

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն քննարկում է կազմակերպել, որին մասնակցում են ԱԺ պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Աննա Մկրտչյանը, փաստաբան Մելիք Գալստյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Քննարկումը սկսեց Ռուբեն Մելիքյանը՝ ասելով․ «Չեմ կարող կեղծել ինձ և շնորհավորել Սահմանադրության օրվա կապակցությամբ այն պատճառով, որ մենք շատ տոնելու բան չունենք։ Ցավոք սրտի, այսօր կարող ենք արձանագրել, որ սահմաններ մենք առանձնապես չունենք՝ գործադիր իշխանության հետ հավասարակշռությունը պահելու առումով։ Ունենք իրավիճակ, երբ մեր երկրում քաղաքական իշխանությունը իրեն թույլ է տալիս բաներ, որը ուղղակի որևէ իրավաբանի մտքով չէր կարող անցնել։ Դա վերաբերվում է թե՛ դատական իշխանության հետ հարաբերություններին, թե՛ պառլամենտարիզմին և թե՛ անկախ մարմիններում նշանակումներին։ Եկեք չմոռանանք, որ մեր Սահմանադրության ամենակարևոր և ֆունդամենտալ դրույթներից մեկն այն է, որ մեր երկրում, ըստ այդ տեքստի, բարձրագույն արժեքը մարդն է, և ամենակարևորը գործառույթը՝ Սահմանդրություն պաշտպանելու, մարդուն պաշտպանելու գործառույթն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքական, խտրական հետապնդումներին»,- ասաց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել