Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:53 21-12-2022

ՀՀ իշխանություններին ինչ ասելիք կա՝ ոչ հրապարակային, փակ ձևաչափով ներկայացվում է․ Արտակ Բեգլարյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հայտարարությունը մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր։ Այսինքն, բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ ես գնահատականների առումով որոշակի զսպվածություն եմ ցուցաբերում, բայց որ իրենց գնահատականը իրականությունը չէր արտացոլում, սա միանշանակ է, պատճառների մասին կարող եմ ենթադրել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց նստացույց իրականացնող Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Oragir.News-ի հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունից պահանջներ չունի՝ նա ընդգծեց, որ ինքը որպես Արցախի Հանրապետության պաշտոնյա, իրավունք չունի աշխատանքային էթիկայից ելնելով ու օրենսդրությունից ելնելով իրավունք չունի հայաստանյան ներքաղաքական թեմաների անդրադառնալ։

«Եթե ես որոշեմ ու գտնեմ, որ ավելի մեծ արդյունավետություն կարող եմ ապահովել իմ ժողովրդի, պետության համար, եթե ես դուրս գամ պետական աշխատանքից և ազատ քաղաքականությամբ զբաղվեմ անկաշկանդ ձևով՝ այդ դեպքում ես այդ որոշումը կկայացնեմ, սակայն հիմա ես գտնում եմ, որ որպես պետական պաշտոնյա ավելի մեծ ծառայություն կարող եմ մատուցել հայրենիքիս, քան ազատ քաղաքականությամբ զբաղվելիս։

Հետևաբար, ես էթիկայի կարոններից ելնելով և օրենսդրությամբ պարտավոր եմ զսպվածություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեջ եղած ներքաղաքական գործընթացներով։ ՀՀ իշխանությունների հետ այնքանով, որքանով իմ լիազորություն և կարգավիճակը թույլ են տալիս ավելի փակ շփումներով ես իմ կարծիքը և առաջարկները ներկայացնում եմ, նույնը նաև Արցախի Հանրապետության մնացած պատոնյաներին»։

Դիտարկմանը, թե երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ անգամ Հայաստանի անվտանգությունը չեն կարող ապահովել, ուր մնաց Արցախինը կարողանան, հետևաբար, սա արդյո՞ք միայն ներքաղաքական հարց է՝ նա պատասխանեց, որ ինչ ասելիք կա, ոչ հրապարակային կերպով, փակ ձևաչափով տարբեր առաջարկություններ, դժգոհություններ, խնդիրների մատնացույց արվում են։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում