copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:51 13-03-2023

Ասեցի՝ Անի ջան, գալու եմ, եթե անգամ դուռդ փակ լինի․ մահապարտ Հայկուհին ասելիք ունի

«Զենքին չէի տիրապետում, տղաները սովորեցրին, բայց տանը նստել չէի կարող և 1990 թվականին գնացի պատերազմ»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հայկուհի Մարգարյանը։

Ասում է, որ այդ տարիներին ձևավորված կարծրատիպեր կային․ «Զենք բռնելը ու մեքենա քշելը կնոջը հարիր չէր։ Ես կամավորագրվել եմ ու ՀԱԲ-ի հետ գնացել առաջնագիծ։ Այդ ժամանակ հրամանատարը Ռազմիկ Վասիլյանն էր, հետո լեգենդար Արամոյի հետ անցանք մեր ճանապարհը»։



Հայկուհին հիշում է և հուզվում․ «1998 թվականին Արամոյի հետ Դիլիջանում էինք՝ հետախուզական գումարտակում։ Հետո էլի ՀԱԲ-ի հետ եմ գնացել։ Ես բուժքույր էի, բայց մահապարտ»։

Հայկուհի Մարգարյանը միշտ պատրաստ է։ Զինվորական հագուստը աչքի առաջ, անցած ճանապարհը թելադրում է անելիքը։

«Ես Մարտակերտում եմ եղել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սա պատերազմ չէր, այլ ցեղասպանության շարունակություն։ Մեզ ոչ մի բանով չեն ապահովել։ Ստացել ենք պաշտպանության բանակի ֆորմա ու ոչ մի տեխնիկա չի եղել։ Ես տանկիստների բազայում եմ եղել, որը պայթեցվեց ավելի ուշ։ Ես զինվոր եմ և մահապարտ»,- ասում է։



Երկու դուստր ունի։ Արցախյան պատերազմի ընթացքում է ունեցել երեխաներին։ «2016 թվականին նորից գնացի։ Անիս ասաց՝ մամա մեզ մենակ մի թող։ Ասեցի՝ Անի ջան, գալու եմ, եթե անգամ դուռդ փակ լինի։ Աղջիկս աչքերը լցրեց ու ես էլ շուռ եկա, որ չտեսնի արցունքներս»,- հուզվում է ազատամարտիկը։

Հայկուհու աչքի առաջ զավակների ու թոռների ապագան է։ Զինվորական հագուստը կրում է ու ամեն րոպե պատրաստ է առաջնագիծ գնալ։ Ասում է՝ երանի նրանց, որ վերջին պատերազմի սարսափը չեն ապրել․ «Սա դժոխք էր։ Մենք ոչ մեկի վրա չպետք է հույս դնենք։ Միայն ռուսն է էս պահին ցեղասպաությունը կանխում, բայց ապագան դեռ անորոշ է»։

Հայկուհի Մարգարյանը խաղաղ Հայաստան տեսնելու բաղձանք ունի։ Ուզում է՝ Արցախը տեսնել Հայաստանին միացած։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին