copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:59 08-11-2022

Ձերբակալվելու ժամանակ 33-ամյա տղամարդը կծել է ոստիկանների ձեռքերը՝ փորձելով փախչել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին ժամը 20:00-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, քարերով հարվածել են մի քանի երիտասարդների և հնչեցրել հայհոյանքներ: Նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին՝ երիտասարդները նստել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում ավտոմեքենան վարել են ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել, սակայն ավտոմեքենան հարվածել է մայթեզրին առկա քարին և կանգնել:

Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ 33-ամյա տղամարդը և ուղևորներից մեկը՝ 21-ամյա երիտասարդը, անմիջապես ձերբակալվել են և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ մյուսները դիմել են փախուստի:

Ձերբակալվելու ժամանակ 33-ամյա տղամարդը փորձել է դիմել փախուստի և ավտոմեքենայի մեջ կծել է ոստիկանների ձեռքերը՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի մասնակիցները ծեծի են ենթարկել 4 երիտասարդի, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներից մեկին, իսկ մեկ այլ մասնակից իր մոտ եղած ատրճանակից կրակել է քննությամբ չպարզված ուղղությամբ, ապա քարերով վնասել երիտասարդներից մեկին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան:

33-ամյա տղամարդը և 21-ամյա երիտասարդը ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հանդիպել են դեպքի վայրին հարակից թաղամասի 60-ամյա բնակչին և ուսումնասիրել նրա բջջային հեռախոսում առկա տեսագրությունները, սակայն այդ ընթացքում վերջինս մոտեցել է նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ 50-ամյա տղամարդու, ով հայհոյանքներ է հնչեցրել տեսագրությունները ոստիկաններին տալու կապակցությամբ, որից հետո 60-ամյա տղամարդը բջջային հեռախոսը հարվածել է գետնին և կոտրել այն, որպեսզի ոստիկանները հնարավորություն չունենան ուսումնասիրել դրանում առկա տեսագրությունները:
Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին՝ նախաքննությունը նույն վարույթում շարունակելու նպատակով:

Հիշյալ երկու տղամարդիկ նույնպես ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան