Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 31-10-2023

Շները հաչում էին, ես՝ գոռում․ ՀԱԹ-ում շները հարձակվել և կծել են 37-ամյա կնոջը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հոկտեմբերի 19-ին շների հարձակման դեպք է գրանցվել։

Տուժած 37-ամյա Նարինե Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում աշխատանքի էր գնում, երբ 7-8 մեծ շուն հարձակվել են իր վրա․
​​​​​​
«Դեպքի նախորդ օրը այդ տարածքով էլի էի անցել, հեռվից շները հաչացին, բայց ինձ մոտ չեկան։ Այդ օրը դեռ լույսը նորմալ չէր էլ բացվել, այդ մասում մի փոքր ամայի տարածք կա անցա, հասա Առնո Բաբաջանյան 26/4 շենքի մոտ ու հասկացա, որ շներից մեկը հետևիցս գալիս է, չհասցրեցի անգամ շրջվել, զգացի, որ ոտքիցս բռնեց։ Հետո, թե ինչպես է ոտքս բաց թողել, չեմ հիշում, լարված ու հուզված էի, չեմ էլ հիշում անգամ գոռացել եմ, թե ոչ։ Դրանից հետո մյուս շները հաչալով մոտեցան ինձ ու շրջապատեցին, ես էլ ձեռքիս տոպրակով փորձում էի իրենց քշել»։




Նարինեն պատմեց, որ իր բղավոցից շենքի բնակիչներն են օգնության հասել, շներին են քշել, հետո իրեն ջուր տվել ու վերքերը մշակել, որից հետո ամուսինն է եկել, շտապօգնություն կանչել ու տեղափոխել «Աստղիկ» ԲԿ, որտեղ վերքը մշակել են, սրսկել են։
«Երբ միայնակ շրջապատված էի 7-8 մեծ շներով, ինձ թվում էր, թե դա վերջն է, ես այդ շներից էլ չեմ պրծնի։ Մահն աչքերիս դիմացով եկավ, անցավ։ Իրենք հաչում էին, ես՝ գոռում»։

Մեր զրուցակիցն ասաց, որ մի քանի սրսկում է ստացել, քանի որ տեղյակ չեն, թե այդ շունը կծելուց հետո սատկել է, թե՞ ոչ։ Իսկ դեպքից հետո հարազատները դիմել են Երևանի քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ մի քանի շան այդ տարածքից արդեն հավաքել են․

«Ասում են՝ եթե շունն անհայտ է, այսինքն չգիտենք, թե կծելուց հետո սատկել է, թե ոչ, ուրեմն պետք է 5 հատ սրսկում ստանալ, իսկ, եթե տեղյակ են, որ չի սատկել, ու ոչ մի հիվանդություն չունի, ուրեմն 3 սրսկումով սահմանափակվում են։ Իմ դեպքում 5 սրսկում է պետք, քանի որ տեղեկություն չունենք այդ շան մասին»,- եզրափակեց Նարինեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով