copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 14:48 21-05-2026

Ձերբակալվելու պահից սկսած Արթուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա հետ բանավեճի մեջ մտած Արթուր Օսիպյանը ձերբակալվելու պահից սկսած (2026 թվականի մայիսի 18-ից) գտնվում է հացադուլի մեջ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից, ովքեր ունեն նմանություններ, ես կասեմ, որ մինչև 2018 թվականի իր գործունեությունը Նիկոլ Փաշինյանը նմանություն ունի Արթուր Օսիպյանի հետ։ Օսիպյանն էլ բարձրախոսը ձեռքին շրջում էր ամբողջ Արցախով, մարդկանց ոտքի կանգնելու, թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, մասնակցում էր ընտրություններին որպես կուսակցության առաջնորդ։

Այսինքն՝ փողոցային պայքար էր տանում քաղաքական և այլ մեթոդներով, որպեսզի պաշտպանի իր սկզբունքները, հասնի որոշակի արդյունքների։ Նիկոլ Փաշինյանը ազատազրկվեց իր գործունեության ընթացքում Այս պահին Արթուր Օսիպյանը կալանավորվեց»,- նշել է փաստաբանը։

Դավիթ Հովհաննիսյանն ընդգծել է, որ փաստորեն դատական պրակտիկայում 2009 թվականից մինչև այսօր ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում չի փոխվել։

Հիշեցնենք, որ մայիսի 18–ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։

«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։

Թալանչի անասուններ», - ասել էր Փաշինյանը։

Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Իսկ այսօր արդեն նա կալանավորվել է երկու ամսով։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»