copy image url
Արտաքին 49 րոպե առաջ - 11:16 25-07-2026

Թրամփը սպառնում է ԵՄ-ին՝ առևտրային հարված հասցնել Եվրամիությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հետաքննություն կսկսի Եվրոպական Միության դեմ՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին (Google, Apple, Meta, Amazon) միլիարդավոր դոլարների տուգանքներ նշանակելու համար, և սպառնացել է ԵՄ-ի նկատմամբ խիստ մաքսատուրքեր սահմանել, եթե այդ տուգանքները չչեղարկվեն։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Դոնալդ Թրամփը խոստացել է պատժիչ քայլեր ձեռնարկել Եվրամիության դեմ, որը, նրա խոսքով, անօրինական և անբարոյական ձևով տուգանում է ամերիկյան խոշոր ընկերություններին։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը Google-ին տուգանեց ևս 890 միլիոն եվրոյով՝ թվային կանոնները խախտելու համար, ինչով Google-ի ընդհանուր տուգանքները գերազանցեցին 18 միլիարդ դոլարը։ Թրամփն ընդգծել է, որ Apple-ը տուգանվել է 15 միլիարդ, Meta-ն՝ 3 միլիարդ, իսկ Amazon-ը՝ 2.5 միլիարդ դոլարով, և պահանջել է լիովին չեղարկել բոլոր տուգանքները՝ սպառնալով ԵՄ-ի դեմ հնարավորինս շուտ սահմանել նշանակալի մաքսատուրքեր։