Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:52 29-10-2022

Հայաստանն ու Լիտվան ավելի սերտ կհամագործակցեն երկկողմ առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում մասնակցել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին։ Այս մասին փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանն ու Լիտվան ավելի սերտ կհամագործակցեն երկկողմ առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տրանսպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտներում։

Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեն հայաստանյան պատվիրակությանն է ներկայացրել Լիտվայի ներդրումային միջավայրի առավելություններն ու կարևորագույն նախաձեռնությունները, մասնավորապես, կանաչ միջանցք, արտոնություններ ազատ տնտեսական գոտիներում:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է COVID-19 համաճարակի ստեղծած մարտահրավերներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Նախարարը նշել է, որ չնայած դժվարություններին, Հայաստանը հաստատակամ է առաջ շարժվելու` փոխակերպելով առկա մարտահրավերները հնարավորությունների:

Խոսքը նախարարն ամրապնդել է փաստերով. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարից –օգոստոս ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2․5 անգամ:

Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն իրենց լիտվացի գործընկերների հետ նիստը համանախագահող երկու երկրների նախարարների ելույթներից հետո անդրադարձել են ոլորտային երկկողմ հնարավորություններին և փոխգործակցության առավել ուշագրավ կողմերին:

Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` երկու նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցությունն ամրապնդող արձանագրություն, Հայաստանի էկոնոմիայի նախարարության և Լիտվայի գյուղատնտեսության նախարարություն միջև:

Նիստից հետո նախարար Ավանեսյանի գլխավորած պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց Լիտվայի ամենահին Վիլնյուսի համալսարանի ենթակայության Կենսատեխնոլոգիաների կենտրոն, որտեղ քննարկվել են փոխգործակցության մի շարք հնարավորություններ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան