Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:06 14-10-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է «կողմնակալության» և Հայաստանին բացահայտ աջակցության մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

«Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահի՝ 2022թ. հոկտեմբերի 12-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն անընդունելի, միակողմանի է համարում, որում բացահայտ աջակցություն է հայտնվում Հայաստանին։ ԱԳՆ-ը նաև կտրականապես մերժում է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և «անհիմն» մեղադրանքները (Բաքվի հասցեին) ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:

Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի