copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 13-04-2023

Թրամփը Մակրոնին մեղադրել է Չինաստանի նախագահի առաջ ստորանալու համար, Փարիզն արձագանքել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Չինաստան կատարած այցելության ժամանակ այդ երկրի նախագահ Սի Ծինփինի առաջ ստորանալու համար։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, Թրամփն այս մասին ասել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Թրամփը, ով ձգտում է 2024 թվականին կրկին ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր նախագահության ընթացում Չինաստանի հետ թշնամական հարաբերություններ էր հաստատել՝ չնայած այն բանին, որ Սի Ծինփինին անվանել էր իր շատ լավ ընկերը։

Նա միևնույն ժամանակ ծաղրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ նա քաջություն է տվել Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային և Չինաստանին և մի կողմ թողել Միացյալ Նահանգներին որպես համաշխարհային առաջնորդ։ «Այս խելագար աշխարհը պայթում է, և Միացյալ Նահանգները բացարձակապես խոսք չունի: Եվ Մակրոնը, որն իմ ընկերն է, Չինաստանում համբուրում է նրա (Սի Ծինփինի-խմբ) հետույքը»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չինաստան կատարած իր այցի ավարտին Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել Եվրամիությանը նվազեցնել ԱՄՆ-ից կախվածությունը։ Նա միևնույն ժամանակ կոչ էր արել չներքշվել Թայվանի հետ կապված ճգնաժամի մեջ, որը պայմանավորված է «ամերիկյան ռիթմով և չինական չափից ավելի արձագանքով»:

Նախօրեին ֆրանսիացի բարձրաստիճան մի դիվանագետ լրագրողների հետ զրույցում պատասխանել է Թրամփի մեկնաբանություններին՝ նշելով «Դրանք ստոր են»։ Դիվանագետը մատնանշել է նաև Թրամփի սեփական մեկնաբանությունները 2017 թվականի նոյեմբերին Պեկին կատարած այցի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ չի մեղադրում Չինաստանին՝ առևտրային դեֆիցիտի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին