copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 13:51 06-09-2026

Ռուսաստանի, ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը չի բացառվում

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Գաղափարը կա, այն նետվել է հանրային տիրույթ։ Ասել, թե այն անցնում է նախապատրաստման փուլ, չափազանցություն կլինի։ Այստեղ նույնպես հիմնական հարցը հանգում է նրան, թե ինչպես է ձևակերպվելու բովանդակային կողմը, ինչ ենք սպասելու վերջնարդյունքում։ Թեև պարզ է, որ ձևաչափերը, առավել ևս բարձրագույն մակարդակով, ինքնին խիստ կարևոր են և անհրաժեշտ ազդակներ են ուղարկում; Ինչպես, օրինակ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան ձևաչափը»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ ձևաչափը մինչ օրս չի կիրառվել։
«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բնականաբար։ Բայց գործնական տեսանկյունից ես այսօր ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ նոր ասացի»,- հավելել է Ռյաբկովը։