copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:07 29-06-2021

Հայաստանին ու հայագետին միջազգային գիտաժողովից դուրս թողնելու մեջ բացահայտ քաղաքական միտում կա. Համլետ Պետրոսյան

Դվինի, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբերի ղեկավար Համլետ Պետրոսյանը բացահայտ քաղաքական միտում է տեսնում այն գործընթացում, որ միջազգային մակարդակով կազմակերպված «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)» գիտաժողովից դուրս են մնացել Հայաստանն ու հայագիտությունը:

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ նմանօրինակ գիտաժողովները հիմնականաում կազմակերպվում են միջազգային տարբեր համալսարանների ու հետազոտական կառույցների կողմից. «Վստահ եմ, որ տվյալ պարագայում քաղաքական տարր կա այս ամենի մեջ, քանի որ անկարելի է 300-600 ական թվականների Հարավային Կովկասի քաղաքների մասին գիտաժողով կազմակերպել ու անտեսել հայկական կողմը, բացառել հայագետներին: Եվ խոսքը հենց Հայաստանի հայագետների մասին չէ, քանի որ Հայաստանցի դուրս հայագիտությունը շատ ավելի բարձր մակարդակով է ներկայացվում: Ցավոք, դա է իրականությունը»:

Պետրոսյանի խոսքով, ակնհայտ է, որ կրկին անգամ հայ մշակութային ժառանգությունը փորձ է արվում ներկայացնել որպես ուդիական, ալբանական, թուրքական և այլն: Այս անգամ քաղաքական խնդիրները տեղափոխվել են միջազգային գիտական ու ակադեմիական ասպարեզ:

«Կոնկրետ կառույց կամ որևէ ատյան գոյություն չունի, որին կարող ես բողոքել: Մեզ միշտ թվում է, որ ինչ-որ մեկը պետք է զբաղվի մեր խնդիրներով, հարցեր լուծի, չկա նման բան: Մենք պետք է հասկանանք մեր խնդիրները և փորձենք լուծել դրանք»,- նշեց Պետրոսյնաը և հավելեց, որ հիասթափված է այն գործընկերներից, որոնց հետ բազմիցս աշխատել է և որոնք ոչ մի կերպ չեն արձագանքել այս իրողությանը:

Ի դեպ, Համլետ Պետրոսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև Հայկական ուսումնասիրությունների միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում, որտեղ թեժ քննարկումներ են սկսվել թեմայի շուրջ, հեղինակավոր մասնագետները, հայագետ հետազոտողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, իսկ Պետրոսյանը, որպես Արցախի մշակույթով զբաղվող մասնագետ, որպես monumentwatch.org կայքի խմբագիր, արձագանքել է և ներկայացրել իր սեփական մոտեցումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում