Եթե 2024 թվականը երբեմնի ծաղկող «Սպայկան» ավարտեց 5 միլիարդ 360 միլիոն դրամ վնասով, ապա 2025 թվականը վնասը ընդհուպ մոտեցել է 8 միլիարդ դրամին։
Թավշյա հեղափոխության այս հերթական զոհը, որը ժամանակին հազարավոր աշխատատեղեր էր ապահովում, այսօր կանգնած է կործանման եզրին։
«Սպայկայի» թերևս հիմնական մեղքը կայացել է նրանում, որ ինչ֊որ մարդկանց խմբի թվացել է, թե այն պատկանում է Սեդրակ Քոչարյանին։
Փաստը չհաստատվեց, սակայն գյուղմթերք արտահանող տարածաշրջանային գիգանտը կարելի է ասել կործանվեց։
Հավելենք, որ բացի ահռելի վնասից` 2024 թվականի համեմատ 2025 թվականին 8.1 միլիարդ դրամով նվազել է նաև «Սպայկա» ՍՊԸ֊ի հասույթը` իրացումը։
Վերոգրյալը, որը բաղկացած է ամբողջությամբ պաշտոնական թվերից, ուղիղ հակասության մեջ է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջի հետ, համաձայն որի` հայաստանյան գյուղմթերքի արտադրությունը ուղղակի դրախտային վիճակում է։