Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 17:32 05-09-2026

1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու

Օրեր առաջ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Մալաթիայի հատվածը։

Այսօր մեզ այդ ճանապարհի կառուցվող հատվածից տեսանյութ են տրամադրել, որտեղ երևում է, որ աշխատանքներն ընթանում են չափազանց դանդաղ տեմպերով․ այս պահին տեղում աշխատում է ընդամենը մեկ շինտեխնիկա և մեկ բանվոր՝ բահով։

Նշենք նաև, որ ՀՀ Երևան քաղաքի Շերամի 34/1 հասցեում գտնվող շուրջ 1 կմ ճանապարհահատվածը նախկինում վիճելի էր․ սեփականատերը չէր համաձայնում տարածքը ճանապարհաշինության համար հանձնել։ Դատական կարգով հնարավոր է եղել լուծել խնդիրը և վերսկսել ճանապարհի շինարարությունը։

Սակայն այժմ, երբ շինարարությունը վերսկսվել է, աշխատանքների տեմպը շարունակում է հարցեր առաջացնել։ Եթե աշխատանքները շարունակվեն այս նույն արագությամբ, կարևոր ճանապարհահատվածի շահագործման հանձնումը, թերևս, կարող է տարիներ տևել։