copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:06 24-11-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել, որում Հայաստանին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Շուշիի շրջանի Եղցահող գյուղի Սարիբաբա բարձունքի հյուսիսում հայտանաբերված ականապատ տարածքում «գտնվել են 2021 թվականին Հայաստանում արտադրված ПМН-э տեսակի 350 հակահետևակային ական, որոնք տեղադրվել են Արցախի պաշտպանության բանակի ուժերի կողմից»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրավերով նոյեմբերի 23-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը, Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորախմբի ղեկավար Ֆաթիհ Աքփընարը և ռուսական զորախմբի ղեկավար Օլեգ Սեմյոնովը ուսումնասիրել են բարձունքի տարածքը և հայտնաբերել ականները։ Բացի այդ նոյեմբերի 24-ին տարածք են այցելել օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները և Ադրբեջանում հավատարմագրված լրագրողները։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, որ Հայաստանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ և 6-րդ կետերը՝ մասնավորապես «Ադրբեջանի տարածքից ամբողջովին դուրս չի բերել իր զինված ուժերը և Լաչինի ճանապարհն օգտագործել է ռազմական գործողությունների համար և սադրանքներ է իրականացրել Բաքվի դեմ»։

«Հիմնական վտանգները, որոնք խոչընդոտում են հետպատերազմյան շրջանում լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ներքին տեղահանվածների վերադարձին՝ Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից շարունակվող ռազմական սադրանքներն են, զինված ուժերը մեր տարածքներից դուրս չբերելը և նպատակաուղղված կերպով ականապատման գործընթացի շարունակումը»,- նշվել է հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի