copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:14 29-09-2022

Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել. Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՍՊԱՌԱԶԻՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Հնդկական մամուլի տվյալներով, Հնդկաստանի կառավարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն մատակարարել Հայաստանին, որի ամենակարևոր մասը համազարկային կրակի "Պինակա" կայաններն են, և դրանց հրթիռները։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 18 այդպիսի կայանի (մեկ հրթիռա-հրետանային գնդի համարժեք) և նրանց օժանդակ սարքավորման մասին։

Այս կայանները կրակում են 214 մմ կալիբրի հրթիռներ, ունեն 45-60 կմ կրակային հեռավորություն, 12 հրթիռ մեկ համազարկում, և իրենց տեխնիկական տվյալներով, համապատասխանում են ռուսական ՛Ուրագան" համակարգին, իսկ որոշ բնութագրերով գերազանցում են նրանց։ Կայաննները արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել։ Նախկինում Հայաստանը արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման "Սվազի" արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս համազարկային կայանների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։

Այս գործարքը ոչ միայն կարևոր է հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ։ Ողջունելով մեր բանակը սպառազինելու այս կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը, ակնկալում եմ բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը (Սմերչ, Իսկանդեր, ՍՈւ-30), և մոտ ժամանակներում արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածքը ներխուժած թշնամական հրոսակներին»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա