Անկախ բնականության վայրից մեր բոքոր քաղաքացիները պետք է ունենան որակյալ կրթության հասանելիություն։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը։
«Անկախ բնականության վայրից մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան որակյալ կրթության հասանելիություն։ Եվ երբ խոսում ենք որակյալ կրթության մասին, նկատի ունենք ոչ միայն ֆորմալ կրթական համակարգը, այլ նկատի ունենք ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները։
Ինչու եմ ես սա շատ կարևորում, որովհետև ժամանակակից կրթությունը գնում է մի ճանապարհով, որ ֆորմալ կրթությունը պետք է լրացվի ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են տարբեր միջավայրերում։ Եվ թույլ տվեք ասել, որ այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը», - շեշտել է Անդրեասյանը։