copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:46 28-09-2022

ԱՀ առողջապահության նախարարը ՀՕՖ-ի հետ քննարկել է «Բժիշկներ Արցախի համար» ծրագիրը

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել եմ երկօրյա այցով Արցախ ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին և «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով Արցախում աշխատող բժիշկներին։

Քննարկվել է Հայ օգնության ֆոնդի և «Առաջադեմ Բժշկություն» ՀԿ-ի կողմից առողջապահության նախարարության հետ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին:
Ողջունելով «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի մասնակից բժիշկներին նախարար Հայրիյանը բարձր է գնահատել նրանց կողմից հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՀ առողջապահական համակարգի առկա կարիքները և զարգացման հետագա ծրագրերը:

Նախարար Միքայել Հայրիյանը շնորհակալություն է հայտնել Համբարձում Սիմոնյանին Արցախի առողջապահական համակարգի կենսական նշանակություն ունեցող խնդիրներին արագ արձագանքման համար:

Այցի շրջանակներում Համաբարձում Սիմոնյանը այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, «Արևիկ» բուժմիավորում, հանդիպել բուժքույրական դասընթացի բուժքույրերի և դիաբետի դպրոցի մասնակից ներզատաբանների հետ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը