copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:16 09-09-2022

ՔՊ-ն չի կարողանում ԿԸՀ նոր կազմ ընտրել․ Ավինյանը դժգոհ է եղել թեկնածուների «քասթինգից»

Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում «հորով-մորով» անել եւ ներկայացնել ԿԸՀ նոր կազմի թեկնածուներին։ Թեկնածու առաջադրելու ժամկետները վաղուց լրացել են, ներկա անդամների պաշտոնավարման ժամկետն էլ լրանում է հոկտեմբերի 7-ին։

Բավական է նշել, որ օրինակ սեպտեմբերին պաշտոնավարումը ավարտող դատախազի փոխարեն նոր դատախազ խորհրդարանը ընտրեց մի քանի ամիս առաջ՝ հունիսի վերջին։ Իսկ ԿԸՀ-ի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, նախ որովհետեւ ոչ թե մեկ, այլ 6 հոգի է պետք ընտրել, իշխող քաղաքական մեծամասնության համար էլ դժվար է գտնել այնպիսի 6 թեկնածուների, որ եւ իրենց ճաշակով կլինեն, եւ միջազգային հանրության, հ/կ սեկտորի, եւ կարողանան ընտրություն կազմակերպել։

Ի սկզբանե ՔՊ-ն որոշել է ԿԸՀ նախագահ կարգել բոլորովին վերջերս իրավաբանի դիպլոմ ձեռք բերած օրենսդրին՝ Վահագն Հովակիմյանին, ում թեկնածությունը շատ վատ է ընդունվում հ/կ սեկտորի կողմից, անգամ թիմի ներսում են քամահրանքով վերաբերում այս որոշմանը։

Ինչ վերաբերում է ԿԸՀ մյուս անդամներին, ապա նրանց մասով եւս չկա կոնսենսուս թիմում եւ թիմից դուրս։ Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետի ինքնահռչակ թեկնածու Տիգրան Ավինյանը հանդիպել էր ԿԸՀ անդամի թեկնածուների հետ եւ իր հիասթափությունը հայտնել, թե «սրանք ընտրություն չեն կարող կազմակերպել»։ Քասթինգից դժգոհ է ոչ միայն Ավինյանը, այլեւ ՔՊ այլ անդամներ, թերեւս դա է պատճառը, որ իշխող քաղաքական մեծամասնությունը ոչ մի կերպ չի կարողանում ձեւավորել կարեւոր սահմանադրական կառույցը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանության թեկնածուները շատ են՝ մոտ 9 հոգի, իսկ տեղերը՝ ընդամենը 6։ Նախագահի հարցը արդեն իսկ որոշված է, Վահագն Հովակիմյանի պես երկրորդ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական իրավաբան իշխանությունը չէր էլ կարող գտնել։

ԿԸՀ-ից որոշել են պահել Ջհանգիրյանի «կադրին»՝ Նունե Հովհաննիսյանին, թեկնածուներից մեկն էլ նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է, ով պատգամավոր եղած ժամանակ աշխատել է «Ընտրական օրենսգրքի» վրա, այժմ պետք է գործնականում իր կատարած փոփոխությունները փորձարկի։ Կան նաեւ այլ թեկնածուներ՝ հանրությանը անհայտ կամ կիսահայտնի, ովքեր աշխատել են օրենսդրական փոփոխությունների վրա, օրինակ՝ երիտասարդ իրավաբան, անունը՝ Հասմիկ, ԱԺ-ից ինչ-որ բաժնի պետ եւ այլլն։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան