copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:20 01-10-2022

Ում վրա է կանգ առել ԿԸՀ թեկնածուների ընտրությունը

Oragir.news-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի կունենա ԿԸՀ անդամների ընտրությունը։

Մի քանի ամիս է՝ իշխող քաղաքական մեծամասնությունը երկարուձիգ քասթինգներ է անցկացնում, բայց չի կարողանում գտնել այնպիսի թեկնածուների, որ եւ իրենց սրտով լինեն, եւ հ/կ սեկտորի եւ միջազգային կազմակերպությունների, եւ կարողանան ընտրություն կազմակերպել։ Բազմաթիվ թեկնածուների անուններ շրջանառվեցին եւ քննարկվեցին, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ վերջնական ընտրությունը այլ անձանց վրա է կանգնել։

Վահագն Հովակիմյանը, իհարկե, կդառնա ԿԸՀ նախագահ, այստեղ պրոֆեսիոնալ ընտրության մասին խոսք չկա, նա կապահովի ՔՊ-ի ձայնը ԿԸՀ-ում։ Թեկնածուներից մեկը ՃՈ նախկին պաշտոնյա, ԿԸՀ թրեյներից Ժիրայր Կարապետյանն է, մյուսը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այժմ ՊԵԿ-ում աշխատող Աննա Գրիգորյանն է, երրորդ թեկնածուն Ընտրական համակարգերի միջազգային հաստատության «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տերչանյանն է, երեք թեկնածու էլ որոշել են ԿԸՀ հին կազմից պահել՝ Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան Արմեն Սմբատյան, քանի որ հասկացել են, որ այս կառույցում գործից հասկացող գոնե մի քանի հոգի պետք է լինեն։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: ԿԸՀ նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: Պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 11-ին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում