copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:51 17-08-2022

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել

2007 թվականից օգոստոսի 17-ը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։ Արցախի ԱԺ նախագահը այս առիթով հղած իր ուղերձում ասում է.

«2020 թ․արցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին վերջին ճիգերն էր գործադրում գրավելու Մարտունի բերդաքաղաքն ու հարակից խոշոր բնակավայրերը։

Սակայն հայրենիքի անձնուրաց որդիների բազկի ուժի և 100-ավոր նահատակների շնորհիվ Մարտունին և շրջանի մյուս բնակավայրերը այսօր կանգուն են և հաստատակամ իրենց ընտրած ուղուն։

Օրվա առիթով շնորհավորում ենք բոլոր մարտունեցիներին և մաղթում տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ապագա հայրենի բնօրրանում»։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է