Ներքին 4 տարի առաջ - 13:40 11-07-2022

Հիմա որ ասեմ, վերնագիր եք դնելու, չէ՞․ Սաղաթելյանը՝ ընդդիմության մեջ անձնական ամբիցիաներով շարժվելու մասին

«Որևէ բան ինքնանպատակ չի։ Նախ մեր այն բոլոր գործընկերներին, ովքեր մանդատները դրել են, անկեղծ ես բոլորին հաջողություն եմ ցանկանում և հույս ունեմ, որ այն նպատակները, որոնք իրենք հայտարարել են, որ առանց մանդատ ավելի անկաշկանդ կպայքարեն, ցանկանում եմ, որ իրենք կհաջողեն և ապացուցեն, որ այդ ճանապարհը ճիշտ է։ Մենք այն պահից կքննարկենք մանդատները վայր դնելու հարցը, երբ հասկանանք, որ վայր դնելով՝ կնպաստենք շարժման ընդլայնմանը, նոր թափ հաղորդելուն, կամ մեր նպատակին հասնելու համար դա կլինի արդյունավետ քայլ։ Հակառակ պարագայում տվյալ պահին ինչ-որ շրջանակների դուր գալու ամենահեշտ ճանապարհը այդ մանդատներից հրաժարվելն է և ինչ-որ պատճառաբանությամբ այս պայքարից դուրս գալը։ Խորհրդարան չենք գնում, ասում եմ՝ գնալու ենք այն ժամանակ, երբ որ պետք է լինելու։ Այդ մանդատները ծառայելու են մեր ժողովրդին, եթե կգա մի պահ, որ կհասկանանք, որ այդ պահին պետք է հրաժարվենք մանդատից, կքննարկենք այդ հարցը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մանդատները վայր դնելու մասին oragir.news-ի հարցին։

Պատասխանելով այն հարցին, թե ընդդիմության շրջանակներում կան մարդիկ, ովքեր գնում են անձնական ամբիցիաների հետևից, հարվածում են մյուսներին, Սաղաթելյանն ասաց. «Հիմա որ ասեմ, վերնագիր եք դնելու, չէ՞․ բոլոր տեղերում կան նման մարդիկ, բայց դա մեր պրոցեսի վրա չի ազդելու»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը

Ձեզ գուցե հետաքրքրի