copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:38 28-06-2022

Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության մի մասի հրապարակումից անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն վերջինս հրաժարական չի տվել, և քրեական գործ էլ հարուցված չէր գոնե երեկվա դրությամբ: Այս օրերին ավելի շատ քննարկվեց զրույցի ձայնագրման «բարոյականության» թեման, քան առերևույթ հանցանքի գործոնն ու, ընդհանրապես, անկախ դատական համակարգի մասին իշխանությունների հայտարարությունների և իրականության տարաբևեռությունը: Օրինակ՝ զրույցի ժամանակ Ջհանգիրյանն ասում է, թե «ես սաղ փակել եմ, էս պահին որևէ բան չի գնում, սկսած Վահագի գործից»: Իսկ ո՞վ է այդ «Վահագը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը Վահագն Աբգարյանի մասին է, որն ավելի շատ հայտնի է որպես «Ալավերդցի Վահագ»: Իսկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրգործի մասին, որով նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Մասնավորապես, ըստ գործի, Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ, դիմել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, որպեսզի վերջինս կալանքից ազատի «Ալավերդցի Վահագնին»: Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ այդ գործը հարուցվել է Ջհանգիրյանի ու Վարդազարյանի զրույցից մոտ երկու ամիս անց:
Այսինքն, Ջհանգիրյանը ոչ միայն խոստովանում է, որ գործեր է «փակել տալիս», այլև խոսում է «ապագայի» քրգործի մասին: Ու առնվազն տարօրինակ է, որ նա այդքան լավ ծանոթ է եղել նույնիսկ հետագայում հարուցվելիք գործին: Ճիշտ է, հետո նա փորձեց արդարանալ, թե «կուտ է տվել», սակայն դեռ պետք է հասկանալ, թե որ հայտարարությունն է ավելի շատ «կուտ»՝ բուն զրույցի՞ խոստովանությո՞ւնը, թե՞ Հանրայինի հարցազրույցի «արդարացումները»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին