copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:56 25-06-2022

Հունաստանի վիզաների կենտրոնը դադարեցրել է ռուսաստանցիների փաստաթղթերի ընդունումը

Հունաստանի վիզաների կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է ռուսաստանցիներից փաստաթղթերի ընդունումը՝ բացատրելով դա տեխնիկական խնդիրներով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):

«Հունիսի 27-ից և անորոշ ժամկետով, տեխնիկական պատճառներով, Հունաստանի հյուպատոսությունները Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նովոռոսիյսկում դադարեցնում են իրենց աշխատանքը»,- հայտնել են կազմակերպությունից։
Տուրօպերատորներից մեկին հայտնել են, որ վիզաների կենտրոնը թարմացնում է համակարգը։

Կենտրոնի կայքում փաստաթղթերի ընդունման կասեցման մասին տեղեկություն չկա, չի նշվում, թե որքան կտևի այս իրավիճակը։ Ըստ ATOR-ի՝ ավելի ճշգրիտ տեղեկատվություն կարող է հայտնվել հաջորդ շաբաթվա սկզբին:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում