Ներքին 4 տարի առաջ - 23:46 17-06-2022

Դհոլչի դատախազին կփոխարինի բալետ պարողը․ գնահատենք իշխանության ճաշակի թռիչքային աճը

Մի քանի օր է՝ քննարկումների կիզակետում ապագա դատախազն է՝ Աննա Վարդապետյանը։ Իշխող քաղաքական մեծամասնությունը արդեն իսկ հաստատել է, որ Վարդապետյանը իրենց թեկնածուն է, հետեւաբար ընտրության համար անհրաժեշտ քանակի ձայներ ստանալը խնդիր չի լինի։ Հիմա երկար-բարակ քննարկվում են դատախազի թեկնածուին առաջադրվող սահմանադրական պահանջները, թե որքանով է նա բավարարում եւ այլն։

Ըստ էության՝ բոլոր ձեւական պահանջներին Վարդապետյանը բավարարում է, դեռ մի բան էլ ավելի։ Վարդապետյանը եւս, ինչպես գործող դատախազ Արթուր Դավթյանը, երաժշտության հանդեպ հատուկ սեր ունի։ Շատերը կհիշեն Դավթյանի՝ Սպիտակցի Հայկոյի երգի ժամանակ դհոլ խփելու հայտնի տեսանյութը, իսկ մենք հիշեցինք Աննա Վարդապետյանի՝ 31 տարեկանում բալետ պարել սովորելը։

Եկեք գնահատենք իշխանության ճաշակի թռիչքային աճը՝ լավին լավ ասենք՝ դհոլչի դատախազին կփոխարինի բալետ պարողը։

Տեսանյութերը՝ ստորեւ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի