copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:54 17-06-2022

Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ մայրը մանկության տարիներին բռնության է ենթարկել իրեն

Երգչուհին հայտնել է, որ իր մայրը՝ Գվադելուպե Ռոդրիգեսը, մանկության տարիներին իրեն հոգեբանական բռնության է ենթարկել։ Այս մասին գրում է NYPost հրատարակությունը։

Այս մասին Ջ. Լոպեսը հայտարարել է Netflix-ի նոր՝ «Կես ժամանակ» վավերագրական ֆիլմում, որի դրվագներից մեկում երգչուհին ասում է. «Մայրիկն արել է այն, ինչ պետք է աներ գոյատևելու համար, և դա նրան ուժեղ, բայց նաև դաժան է դարձրել»:

Գվադելուպե Ռոդրիգեսը ֆիլմում խոստովանում է, որ դաժան է վարվել Լոպեսի և նրա երկու քույրերի՝ Լեսլիի և Լինդայի նկատմամբ։ Պուերտոռիկացի ներգաղթյալն իր երեք դուստրերին մեծացրել է Բրոնքսում ամուսնու՝ Դեյվիդի հետ, որից նա բաժանվել է, երբ աղջիկները մեծացել են։

Երգչուհու մայրը ֆիլմում պատմում է, որ ինքն իր դուստրերից միշտ ամենաբարձր սպասելիքներն է ունեցել, սակայն դա քննադատություն չէր, այլ պարզապես միջոց էր՝ ցույց տալու, որ նրանք կարող են ավելին անել: Ռոդրիգեսը խոստովանում է, որ Ջենիֆերն իրեն ամենաշատն էր հոգս պատճառում, և իրենք հաճախ էին վիճաբանում:

Ջենիֆեր Լոպեսը 18 տարեկանում լքել է տունը՝ իր ապագայի շուրջ մոր հետ մշտական ​​վեճերի պատճառով։ Երգչուհին խոստովանել է, որ բավարար ուշադրություն չի դարձրել ուսմանը, քանի որ հետաքրքրված է եղել պարով, և դա եղել է իրենց վեճերի հիմնական պատճառը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել