copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:34 16-06-2022

Աշխարհի «ամենադաջված» մարդը ցույց է տվել իր հին լուսանկարը

Դաջվածքների քանակով Գինեսի գրքի ռեկորդակիր, նորզելանդացի Լաքի Դայմոնդ Ռիչը լուսանկար է հրապարակել, որն արվել է նախքան իր մարմինը դաջվածքներով պատելը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Ռիչը սկսել է դաջվածքներ անել կրկեսային խմբի հետ ճամփորդելիս, երբ 16 տարեկան էր։
«Առաջինը [դաջվածքը] արվել է, երբ ես 16 տարեկան էի և կրկեսի հետ ճամփորդում էի: Ես ձեռնածուի փոքրիկ բուլավա էի դաջել ազդրիս վրա»,- ասել է Ռիչը: «Ես այն դաջեցի ազդրիս վրա, որովհետև չէի ուզում, որ մայրս դա տեսներ: Եվ այդ ժամանակվանից ես սկսեցի դաջվածքներ անել»:

Այժմ նորզելանդացու մարմինը մեկ ամբողջական դաջվածք է հիշեցնում։ Ենթադրվում է, որ նրա մաշկի 200%-ը ծածկված է ներկով։ Բանն այն է, որ նա մի քանի անգամ դաջել է նույն տեղը, իսկ թանաքը «որոշ տեղերում երեք-չորս շերտի խորություն ունի»։

Նրա խոսքով՝ ինքը դաջվածքներ է արել ամբողջ աշխարհի վարպետների մոտ։ Վերջին անգամ Lucky Diamond Rich-ը դաջվածք է արել վեց տարի առաջ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել