copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:23 10-06-2022

Բրիթնի Սփիրսն ամուսնացել է Սեմ Ասգարիի հետ

Հունիսի 9-ին 40-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսն ամուսնացել է իր վաղեմի զուգընկերոջ՝ 28-ամյա դերասան և ֆիթնես-մարզիչ Սեմ Ասգարիի հետ։ Ասգարիի խոսնակը հաստատել է տեղեկությունը The Associated Press-ին։ Ինքը՝ Սփիրսը, դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

Հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, գրում է People-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Տոնակատարությանը ներկա է եղել մոտ 60 հյուր: Հայտնի մարդկանց թվում էին Մադոննան, Դրյու Բերիմորը, Փերիս Հիլթոնը և նրա մայրը՝ Քեթին: Ըստ աղբյուրների՝ Սփիրսը եղել է Versace նորաձևության տան զգեստով (հագուստի լուսանկարները դեռ չեն հրապարակվել), եկեղեցի է մտել Էլվիս Փրեսլիի «Can't Help Falling in Love» երգի ներքո։

Հարսանիքը տեղի է ունեցել գրեթե յոթ ամիս այն բանից հետո, երբ 2021 թվականի նոյեմբերին դատարանը Սփիրսին ազատել էհոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալությունից, որը 2008 թվականից վերահսկում էր երգչուհու կյանքն ու ֆինանսները։ Բրիթնի Սփիրսը դատարանում ասել է, որ խնամակալներն իրեն թույլ չեն տվել ամուսնանալ և ևս մեկ երեխա ունենալ

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը