copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:56 19-04-2022

Նոր մանիպուլյացիա իշխանությունների կողմից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ անհանգստացած լինելով ապրիլի 5-ի հանրահավաքի մարդաշատությունից, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի՝ պայքարի մեծ ալիք սկսելու նախաձեռնությունից, իշխանությունների կողմից իրենց «շարքերին» հրահանգ է իջեցված վարկաբեկման նոր արշավ սկսել ընդդիմադիրների և նրանց գործողությունների դեմ, ինչպես նաև հնարավորինս «մաքրել» Նիկոլ Փաշինյանի արած ու սպասվող քայլերը, որոնց դեմ էլ հենց կայանում է իրապես ընդդիմադիր ուժերի և, ընդհանրապես, Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ քաղաքացիների կոնսոլիդացիան:

Եվ ահա, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այս «թեմայի մեջ» երկու նոր հանձնարարական է իջեցվել, որը կյանքի կոչելու գործում հատկապես ներգրավվելու են իշխանամերձ քաղաքական շրջանակները: Նախ՝ որոշ իբր հականիկոլական ուժեր, իսկ իրականում այս իշխանությունների օրակարգը սպասարկողները ամեն ինչ անելու են հասարակությանը համոզելու, թե «սաղ սուտ է», իրական պայքարողը միայն իրենք են՝ այդպիսով փորձելով կոտրել հականիկոլական ընդվզման թափը:

Երկրորդ՝ այս ամբողջ ընթացքում ակնհայտ նիկոլապաշտությամբ աչքի ընկած ուժերի ներկայացուցիչները պարբերաբար հրապարակ են նետելու թեզ, թե Նիկոլին հեռացնելով՝ ոչինչ փոխել հնարավոր չի լինի, ադրբեջանցիները հետ չեն գնա Հայաստանի ինքնիշխան տարածքից, Շուշին ու Հադրութը հետ չենք բերի, Արցախի հարցը չի լուծվի, և այլն, և այլն: Այսինքն, խնդիր է դրված ակնհայտ սուտ, մանիպուլ յացիոն թեզերով հասարակության մեջ ձևավորել ապատիա, անհուսություն, ինչը միանգամից երկու խնդիր է լուծում՝ առաջին հերթին ընդդիմադիր շարժման ալիքը թուլացնելու, երկրորդ հերթին՝ հիմքեր ստեղծելու՝ արդարացնել Փաշինյանի ապագա զիջումները՝ «այլ տարբերակ չկար» կեղծ թեզի ներքո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ