copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:07 11-02-2022

Սիցիլիայում 1500 տարեկան գիշերանոթ են գտել՝ մակաբույծների ձվերով

Քեմբրիջի համալսարանի բրիտանացի հնագետները, որոնք պեղել են Սիցիլիայի կենտրոնում գտնվող մ.թ. 450-500 թվականների հին հռոմեական վիլլայի ավերակները, կարողացել են ապացուցել, որ իրենց հայտնաբերած տարողունակ անոթը օգտագործվել է որպես գիշերանոթ։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science: Reports ամսագրում։

Վառ նարնջագույն գույնի կլոր կավե ամանը արտաքին կողմում երկու ալիքային գծերով, 32 սմ բարձրությամբ թեք պատերով և 33 սմ տրամագծով բերանով, հայտնաբերվել է իտալական քաղաքի մերձակայքում գտնվող վիլլայի ավերակներում։

Ըստ երևույթին, այն տեղադրել են անցքով փայտե կամ հյուսած աթոռի տակ, որը ծածկվում էր կափարիչով։ Գիշերանոթներ բավականին հաճախ են հայտնաբերվում հնագիտական ​​պեղումների ժամանակ, սակայն այս անոթների մեծ մասը կարելի է ճանաչել միայն իրենց ձևով կամ տանը գտնվելու վայրով, և միշտ չէ, որ հնարավոր է հաստատ ապացուցել դրանց ֆունկցիոնալ պատկանելությունը: Այս դեպքում դա հնարավոր է եղել նրա պատերին մարդկային աղիքային մակաբույծների մնացորդների հայտնաբերման շնորհիվ։

Երբ հետազոտողները առաջին անգամ տեսել են այս գիշերանոթը, այն մասերի է բաժանված եղել: Կաթսայի հատակը և ներսի կողմերը պատված են եղել սպիտակավուն կալցինացված խառնուրդներով, որոնք հնագետները մասամբ քերել են և ուղարկել վերլուծության։ Օրգանական նյութը մեկուսացնելու համար նմուշները թթվային բաղնիքում թրջելուց հետո փորձագետները կարողացել են բացահայտել աղիքային Trichocephalus trichiurus մակաբույծի ձվերը, որոնք արտազատվում են մարդու կղանքով: Այսպիսով, միանշանակ պարզվել է, թե ինչպես է օգտագործվել այս անոթը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ