copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:39 12-12-2021

Սիցիլիայում տան պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճում է

Իտալիայի Սիցիլիա կղզու Ռավանուսա քաղաքում աճել է բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը։ Այսպիսով, հայտնի է դարձել չորս մահացածի մասին։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նրանց դիերը։ Այս մասին գրում է ANS A-ն։

Այս պահին անհետ կորած համարվող եւս հինգ մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարներն աշխատում են առանց ծանր տեխնիկայի։

Հաղորդվում է նաև, որ փրկվել է երկու կին: Տուժածներից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, և հանգեցրել է երեք բնակելի շենքի փլուզման, ևս չորսը վնասվել են։ Նախկինում գազի արտահոսք էր եղել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին