copy image url
Ավելին 4 տարի առաջ - 17:38 23-01-2022

Դայակը ծեծել է փոքրիկ երեխային, ինչը տեսագրվել է

Սանկտ Պետերբուրգում մի կին, ոին վարձել էին որպես դայակ գովազդի միջոցով, ծեծել է մեկուկես տարեկան երեխային տան մուտքի մոտ։ Տեսանյութը հրապարակել է Nevsky News պորտալը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տարեց կինը ձեռքերով հարվածում մանկասայլակում նստած երեխայի դեմքին։ Նա փորձում է բռնել կնոջ թեւից, բայց կինը շարունակում է ապտակել նրա դեմքին։ Հետո դայակը մանկասայլակը քշում է դեպի վերելակ։

Դայակը երեխայի ծնողներին ասել է, որ ծեծել է երեխային, քանի որ նա բռնել է իր դեմքից: Հետո նա հավաքել է իրերը և փախել: Ոստիկաններն այս պահին փնտրում են կնոջը։

Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի մարզում բազմազավակ մայրը մուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկել իր յոթամյա որդուն։ Այս մասին հայտնում է REN TV-ն։

Դեպքը տեղի է ունեցել Յուգանեց գյուղում։ Մուտքի տեսախցիկները ֆիքսել են ծեծը։ Կադրերում երեւում է, որ կինը ոտքերով ու ձեռքով ծեծում է տղային։ Նա նաև բղավում է երեխայի վրա՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, և պահանջում է դադարեցնել «նվնվոցը»։

Ըստ առկա տեղեկությունների՝ այս կինը ևս երեք երեխա ունի։ Ավագ դուստրը երկար ժամանակ նրա հետ չի ապրում, միջնեկ աղջիկը երեք տարեկան է, իսկ փոքրը՝ գրեթե նորածին է։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել