Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:33 21-01-2022

Արցախի գլխավոր դատախազությունը ներկայացրել է եռակողմ հայտարարությունից հետո արցախահայության դեմ Բաքվի հանցագործությունների վիճակագրությունը

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչև 01.01.2022 թվականը Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

«Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 5 հանցավոր դեպք (քաղաքացիական անձանց սպանության` 3 դեպք), սպանության փորձի՝ 28 (որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 16 (որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 4, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման՝ 1-ական դեպքեր:

Սպանվել է 3 քաղաքացիական անձ և 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ (գաղտնի և բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ և մեկ տրանսպորտային միջոց):

Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 9 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 9 տրանսպորտային միջոց (7-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ, պատճառվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Թվարկված դեպքերից բացի, 2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվում են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցում բնակելի տների և այլ շինությունների պատերը:

Ներկայացված տվյալները փաստում են, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտում է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը, որի հետևանքով սպանվում են մարդիկ, խախտվում և ճնշվում են մարդու գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքներ:

Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպան գործողությունների ընդարձակումը զսպող գործոններ շարունակում են դարձյալ մնալ հայ զինվորը և ռուսական խաղաղապահ ուժերը»,- ասված է Արցախի Հանրապետության դատախազության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան