copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:18 02-12-2021

Բորելը մտադիր է այցելել Դոնբաս

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ծրագրում է այցելել Դոնբաս։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ստոկհոլմում բանակցություններ է վարել Բորելի հետ՝ տեղեկացնելով նրան ժամանակավորապես բռնակցված տարածքներում և Ուկրաինայի պետական ​​սահմանի մոտ անվտանգության իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ագրեսիայի նոր ալիքի նախապատրաստման սպառնալիքի մասին։

Կուլեբան ԵՄ-ին կոչ է արել արագացնել աշխատանքը Ռուսաստանի Դաշնությանը հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համապարփակ փաթեթի մեխանիզմների մշակման ուղղությամբ՝ ներառյալ Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցները ագրեսիայի ընդլայնման դեպքում:

Հաղորդվում է, որ Բորելը հաստատել է Դմիտրի Կուլեբայի հրավերով մոտ ապագայում Ուկրաինա՝ ներառյալ Դոնբաս, այցելելու իր մտադրությունը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում