copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:28 06-02-2022

Չեխիայի, Ավստրիայի և Սլովակիայի արտգործնախարարները կայցելեն Դոնբաս

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հաջորդ շաբաթվա սկզբին համատեղ այցով կմեկնեն Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 5-ին, հայտնել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։

«Սլավկովյան ձևաչափի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների առաջին այցի նպատակը Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունների ֆոնին մեր պետության հետ համերաշխություն ցուցաբերելն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն Ուկրաինային հետագա աջակցությունը ռուսական ագրեսիային հակազդելու հարցում, Ռուսաստանի Դաշնության համար համապարփակ զսպման փաթեթի իրականացումը, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը և պետության տնտեսական և ֆինանսական կայունությանն աջակցելը։

Բացի այդ, օտարերկրյա հյուրերը պատրաստվում են այցելել Դոնբաս։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:55-ին, Դմիտրի Կուլեբան, Յան Լիպովսկին, Ալեքսանդր Շալենբերգը և Իվան Կորչոկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Սլավկովյան ձևաչափը հիմնադրվել է Չեխիայի և Սլովակիայի վարչապետների և Ավստրիայի կանցլերի կողմից 2015 թվականի հունվարի 29-ին Չեխիայի Սլավկով քաղաքում։ Որպես ասոցիացիայի մաս՝ Չեխիան, Ավստրիան և Սլովակիան ամրապնդում են համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։ Նախագահությունը տեղի է ունենում տարեկան ռոտացիոն հիմունքներով (հուլիսի 1-ից հունիսի 30-ը): Ներկայումս նախագահում է Չեխիան։

Ինչպես հաղորդվում է, փետրվարի 7-8-ը Ուկրաինա կժամանի նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը։ Սա կլինի նրա երկրորդ այցը Կիև մեկ ամսվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել