copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:16 26-09-2021

Փարիզի սահմանին պատ է կառուցվել՝ թմրամոլների հետ կապված խնդիրը լուծելու համար

Փարիզի իշխանությունները կարգադրել են թունել կառուցել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող օղակաձև ճանապարհի տակ՝ թմրամոլների մուտքը հարևան արվարձաններ կանխելու համար: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է BFMTV հեռուստաալիքը:

Պորտ դե լա Վիլետ այգու տարածքում պատի կառուցումը սկսվել է Ստալինգրադի հրապարակի տարածքից և Ժարդեն-դ'Էոլից մոտ 130 թմրամոլների արտաքսման կապակցությամբ, որտեղի բնակիչները բողոքում էին փողոցներում մի քանի ամիս շարունակվող հանցագործության վիճակի վատթարացման մասին: Օրվա ընթացքում ոստիկաններն այս տարածքներում բերման են ենթարկել օրինախախտներին և ավտոբուսներով տեղափոխել «բարձր անվտանգության գոտի»՝ նրանց մուտքը հարևան Օբերվիլ և Պանտեն արվարձաններ թույլ չտալու համար:

Այս կոմունաների, ինչպես նաև Պորտ դե լա Վիլետին ամենամոտ շրջանների բնակիչները, ինչպես նաև այնտեղ ընտրված պատգամավորները իրենց վրդովմունքն են հայտնել իշխանությունների՝ իրենց տների հարևանությամբ թմրամոլներին հավաքելու որոշման կապակցությամբ: Կոմունայի քաղաքապետ Պանտենը BFMTV-ին ասել է, որ այս միջոցը որևէ կերպ չի նպաստում անվտանգության ամրապնդմանը և նշել, որ ցանկացողները կկարողանան շրջանցել այս պատը նրանից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող անցուղիների երկայնքով:

Ականատեսների վկայությամբ՝ պահակների հիմնական մասի հեռանալուց հետո այգի բերված օրինախախտներից ոմանք սկսել են ցրվել հարեւան փողոցներով: Երեկոյան հեռուստաալիքը հաղորդել է որ ոստիկանական ջոկատը գիշերները հերթապահություն է իրականացնելու պատի մոտ`թույլ չտալով թմրամոլների կողմից դրա ոչնչացումը: Սակայն դեպքի վայրից արված կադրերում մարդիկ գործնականում տեսանելի չեն, բացառությամբ այն իրավապահների, ովքեր մնացել են հերթապահության մեջ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը