Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:53 08-08-2021

ՌԴ-ն զորավարժություններ կանցկացնի 20 համազորային զորավարժարաններում՝ այդ թվում Հայաստանում

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում Ռուսաստանում լայնածավալ մարտավարժություններ կանցկացվեն:

«Զորավարժությունները կանցնեն 20 համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում, Կուբանում Ադիգեյայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայի, Ղրիմի և ռուսական ռազմակայաններում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում», - նշվում է հաղորդագրության մեջ: Ռազմական պատրաստության համատեղ միջոցառումներին մասնակցելու համար ամեն օր նախատեսվում է հատկացնել ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ: