copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:35 22-01-2022

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

ՆԱՏՕ-ի երկրները հունվարի 24-ից փետրվարի 4-ը Neptune Strike 22 (Նեպտունի հարված 22) լայնածավալ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Հարրի Թրումեն ավիակրային հարվածային խումբը կանցնի ՆԱՏՕ-ի օպերատիվ կառավարման տակ և կլինի այս դեռևս վաղ ծրագրված զորավարժությունների կենտրոնական տարրը»,- ասել է Քիրբին՝ հստակեցնելով, որ այս զորավարժությունների ծրագրումը գործնականում սկսվել է 2020 թվականին։

Քիրբին ասել է, որ զորավարժությունները, որին կմասնակցեն նավեր, սուզանավեր և ռազմածովային ավիացիա, նախատեսված է ցույց տալու ՆԱՏՕ-ի երկրների հնարավորություններն ու բարելավելու ծովում փոխգործակցությունը:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հավելել է, որ տեղյակ չէ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված զորավարժությունների սցենարի որևէ փոփոխության մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում