Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ինչպես և խոստացել էր, պարբերաբար լուսանկարներով ու տեսանյութերով է կիսվում որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ։
Հայր ու որդի հերթական հրապարակումը ներկայացրել են ջերմ ու հումորային բնույթով՝ արժանանալով հետևորդների դրական արձագանքներին և լայն քննարկումներին։
Հիշեցնենք, որ Ֆելիքսի մոտ ախտորոշվել էր Յուինգի սարկոմա (ոսկրային չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ), ինչի պատճառով դերասանը դիմել էր հանրության աջակցությանը։ Հանրային լայն արձագանքի շնորհիվ բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքվել էր ընդամենը 36 ժամում։
Դրանից հետո ընտանիքը մեկնել էր Գերմանիա (Մյունխեն), որտեղ Ֆելիքսը ներկայումս անցնում է քիմիաթերապիայի կուրսերն ու անհրաժեշտ բուժական ընթացակարգերը։ Գոռ Հակոբյանը պարբերաբար տեղեկացնում է հետևորդներին բուժման դրական ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։